211652_close_icon
views-count1362 դիտում article-date 19:37 18-05-2014

Ռոնալդուն հանճար է. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը գովասանքի խոսքեր է հղել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: « Կրիշտիանու Ռոնալդուն անհավանական տաղանդ ունի: Ես ամեն օր հետևում են նրա աշխատանքին և կարծում եմ, որ նա հանճար է: Կարծում եմ նա աշխարհի առաջնության ժամանակ կկարողանա ցուցադրել այն խաղամակարդակը, որը ներկայումս ցուցադրում է «Ռեալ»-ում: Այո, Պորտուգալիայի հավաքականը հայտնվել է բարդ խմբում, որտեղ պետք է մրցի Գերմանիայի ընտրանու հետ, բայց Ռոնալդուն Գերմանիայի դեմ իր լավագույն որակները կարողացել է ցուցադրել 2012 թվականին»,-նշել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր