211652_close_icon
views-count2433 դիտում article-date 21:12 17-05-2014

Ռուսաստանը հրաժարվեց ստորագրել Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագիրը

Առաջիկայում Ռուսաստանը զենքի վաճառքի մասին ոչ մի պայմանագիր չի պատրաստվում ստորագրել: Այս մասին գրում է Komersant.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ կառավարության իր աղբյուրներին: «Այդ հարցի հետ կապված սկզբունքային և հաստատ որոշումն արդեն ընդունված է, դիրքորոշումը՝ ձևավորված: Շուրջ 1 տարվա ընթացքում այդ հարցը քննակվել է տարբեր միջգերատեսչական հանդիպումներում՝ ներառյալ ՌԴ ազգային անվտանգության նիստում, և արդյունքում որոշում է ընդունվել առայժմ պայմանագրին չմիանալու մասին»,-մեջբերում է պարբերականը աղբյուրի խոսքը: Նշենք, որ Զենքի վաճառքիվաճառքի մասին միջազգային պայմանագիրն առաջին իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2013 թվականին: Փաստաթղթին դեմ են քվեարկեցին այն ժամանակ Հյուսիսային Կորեան, Իրանը և Սիրիան: Ռուսաստանը, որը ԱՄՆ-ից հետո զենքի 2-րդ ամենախոշոր արտահանողն է աշխարհում, հայտարարեց, որ դեռևս իր դիրքորոշումը չունի հստակ և ձեռնպահ է մնում այն ստորագրելուց: Սպասվում է, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի այս ամառ:

Նմանատիպ նյութեր