Իրանը հրաժարվեց միջուկային զենքի արտադրությունից
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է միջուկային զենքի արտադրությունից: Հայտարարությունը Իրանի նախագահն արել է նախօրեին Իրանի պաշտպանության նախարարության գումարած նիստում:
Ռուհանին նշել է, որ միջուկային զենքից հրաժարվելու որոշումը կայացվել է «բարոյական սկզբունքներից» ելնելով:
Նրա խոսքով՝ եթե Իրանը ցանկություն ունենար զանգվածային ոչնչացման զենք ստեղծել, ապա ավելի հեշտ կլիներ քիմիական կամ կենսաբանական զենք ստեղծելը: