2247 դիտում
18:00 17-05-2014
Սերբիայում ջրհեղեղների հետևանքով գրանցվել է 20 զոհ
Սերբիայում և Բոսնիա և Հերցոգովինայում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհեր են գրանցվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց թիվն արդեն մոտ 20 է, 12֊ը Բոսնիա և Հերցոգովինայում, 8֊ը՝ Սերբիայում։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Սերբիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Պրեդրագ Մարիչը այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաստատել է, որ անցյալ գիշեր Օբրենովեց քաղաքում անցկացված փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1 մահացած։ Միաժամանակ նա հայտարարել է, որ տուժածների մասին հստակ տվյալներ չկան։
Բելգրադից 30 կմ հեռու գտնվող Օբրենովեց քաղաքից ջրհեղեղի հետևանքով ողջ գիշերվանից մինչև այժմ մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականացվում։ Սերբիայի ողջ տարածքից տարհանվել է 15 հազար մարդ։
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
23:34 15-09-2014
Սերբիայում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 300 մարդ է տարհանվել․ կա 1 զոհ
1046 դիտում
00:25 10-09-2014
Հնդկաստանում և Պակիստանում ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 440 մարդ
1086 դիտում
15:04 13-03-2015
Անգոլայում ջրհեղեղների զոհ է դարձել 62 մարդ
Այս բաժնից
1111 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
883 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
835 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ