Վրաստանն այս տարի ընդունեց ևս 300 սիրիացի փախստականների
Վրաստանի փախստականների և պարտադրված տեղահանվածների նախարար Դավիդ Դարախվելիձեն հայտարարել է, որ 2013 թվականին Վրաստան է ժամանել ավելի քան 700 սիրիացի փախստական:
«Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները մեր երկիր փախստականների հոսքն ավելացրին: 2013 թվականին նրանց թիվը 700-ից ավելի էր, իսկ այս տարի մենք ընդունեցինք ևս 300 փախստականների: Որոշում է կայացվել փախստականների համար կացարաններ կառուցելու մասին: Մարտկոպիի շրջանում 60 սիրիացի փախստականների տեղ է հատկացվել: Քննարկվում են նաև փախստականների կարգավիճակի և նրանց կացարաններ հատկացնելու հարցերը»,-ասել է նախարարը: