3814 դիտում
08:57 01-03-2014
Փաստաբանների պալատի նախագահը խնդրել է սպանված Լյուքս Ստեփանյանի հորը չմիջամտել դատավարության ընթացքին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը զանգահարել է 2013թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հորը՝ Աշխարհիկ Ստեփանյանին՝ խնդրելով չմիջամտել դատավարության ընթացքին և թույլ տալ, որ այն խաղաղ անցնի։
Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սպանվածի հայրը՝ հավելելով թե իրենք ևս չեն ցանկանում իրավիճակը սրել, պարզապես դատարանում շատ են իրենց բարկացնում։ Նկատենք, որ այս լարված դատական նիստերին միայն տուժածներն են մասնակցում։
Ամբաստանյալ Դավիթի հարազատ եղբայր Վարդան Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե «եթե մենք գնանք, կդառնա մի մեծ պատմություն, մարդ չկա՝ նստենք, հետը նորմալ խոսենք»։ Դավիթի կարծիքով՝ Լյուքս Ստեփանյանի ծնողներին ուղղորդում են. «Իրենց օգուտը ո՞րն է, որ աղմուկ են բարձրացնում։ Չեն ուզում իմանալ, թե ինչ է եղել»։ Սակայն սպանվածի հայրն ասաց, որ իրեն ոչ ոք չի ուղղորդում։ Հավելենք, որ չի բացառվում՝ այս գործով դատական առաջիկա նիստերն անցկացվեն դռնփակ ռեժիմով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1081 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
757 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1204 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին