211652_close_icon
views-count2635 դիտում article-date 09:04 17-05-2014

ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատկազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով՝ Գուրգեն Դումանյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց հետո հավանական թեկնածուների շարքում հենց Սերգեյ Լոքյանն է։ Սակայն վերջինս հերքում է այս լուրերը։ «ՉԻ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այս լուրերը, Սերգեյ Լոքյանն ասաց. «Չէ, չկա նման բան»։ Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ցանկություն չունե՜ք ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեք Լոքյանը բացասական պատասխան տվեց. «Չունեմ, չունեմ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր