Աշոտ Արզումանյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար:
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արզումանյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ Արզումանյանի տեղում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ կնշանակվի Վահան Մամիկոնյանը, ով մի քանի օր առաջ ազատվեց նույն շրջանի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։