Պայթյուն՝ Մեքսիկայի առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Մեքսիկայի Ռեյնոսա քաղաքի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է առնվազն 2 զոհ, ևս 13 վիրավոր։ Այս մասին հայտնում են Տամաուլիպիս նահանգի իշխանությունները։
Ըստ իշխանությունների տվյլալների՝ 4 առևտրային տաղավարներ ամբողջությամբ ավերվել են, այդ թվում առևտրի կենտրոնում գտնվող 1 ռեստորան։
Դեպքի վայրի փրկարարական աշխատանքներում ներգրաված են դաշնային ոստիկանության, բանակի, Կարմիր խաչի և ռազմածովային ուժերը։
Ռեյսոնի քաղաքապետ Խոսե Էմիլ Լեալը դեռ զերծ է մնում պայթյունի պատճառի մասին մեկնաբանություններից, սակայն ավելի վաղ հայտնել էին, որ պատճառը գազի արտահոսքն է հանդիսացել։