Թուրքիայում ավարտվել են ածխահանքի փլատակների տակից հանքափորների դիերի դուրսբերման աշխատանքները
Սոմա ածծխահանքում տեղի ունեցած պայթյունի հետաևնքով մահացել է 301 մարդ: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքով՝ փլատակների տակ այլևս մարդ չկա: Ընդհանուր հաշվով փլատակներից դուրս է բերվել 363 մարդ, ևս 122-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքնր:
Մինչ այժմ որպես պայթյունի նախնական վարկած է նշվում էլեկտրահաղորդալարի կարճ միացումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյունը: