Արցախի Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է վիճակագրական ծառայության դերը
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության մի խումբ աշխատակիցների` կառույցի ղեկավար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վիճակագրական ծառայության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը շնորհավորել եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ գերատեսչության գործունեության հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է վիճակագրական ծառայության դերը մեր հանրապետության կյանքում` ընդգծելով, որ սոցիալ-տնտեսական վիճակի անաչառ եւ ճշգրիտ ներկայացումն ու վերլուծությունը մեծապես կախված է այս կառույցի աշխատանքից: