Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի վիճակագրական համակարգի աշխատակիցներին
Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարևորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ և ամենայն բարիք: