Ադրբեջանում զինծառայողը գնդակահարել է գումարտակի հրամանատարին
Հերթական միջադեպն է գրանցվել ադրբեջանական բանակում: Ճակատային գծում տեղակայված զորամաերից մեկում զորամասի շարքային զինծառայող Իլքին Յաշար պղլու Մագերամովը հրազենային վնասվածք է հասցրել գումարտակի հրամանատար Էմիլ Ասկերլիին: Վերջինս ստացված վնասվածքից մահացել է:
Միջադեպը հաստատել է ԱԴրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը: Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել: Հարուցվել է քրեական գործ: