Չեչնիայում գնդակահարել են ՌԴ ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալին ու նրա կնոջը
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում սպանվել է ՌԴ ՆԳ նախարարության Ներքին զորքերի «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալին ու նրա կնոջը, հաղորդում է Kommersant-ը:
Ըստ թերթի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան՝ Գրոզնիի հանրակացարաններից մեկում: Ամուսիններին հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Սպանության վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Իրավապահները ձերբակալել են նաև կասկածյալին: