Շտեֆան Ֆյուլեն կմեկնի Ուկրաինա
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մայիսի 16֊ից 17֊ը կայցելի Ուկրաինա՝ իշխանությունների հետ հանդիպման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի գործերի կցորդ Դեվիդ Ստուլիկը։
«Նա Ուկրաինայում կլինի մայիսի 16֊ից 17֊ը»,֊ ասել է Ստուլիկը։ Ըստ նրա խոսքերի՝ Ֆյուլեն մտադիր է հանդիպել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։