2730 դիտում
09:20 14-05-2014
«Արարատ» ֆուտբոլային ակումբը պետք է ինչ-որ ձևով վերցնել շվեյցարացի հովանավորներից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն ասաց, որ հարկավոր է «Արարատ» ֆուտբոլային ակումբը ինչ-որ ձևով վերցնել շվեյցարացի հովանավորներից, քանի որ թիմը նրանց ձեռքում պարզապես իր գոյությունն է պահում, մինչդեռ. «Հրաչ Կապրիելյանն ու Վարդան Սերմաքեշը, ով ընդհանրապես Հայաստան չի գալիս «Արարատ»-ի միջոցով շատ լավ բիզնես արեցին, բավականին անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում և Ղարաբաղում. գործարան են վերցրել, հյուրանոց։
Ձորաղբյուրի մարզաբազան կոպեկներով՝ քառակուսի մետրը մեկ դոլարով են ձեռք բերել։ Ստեփանակերտի մարզադաշտը պայմանագրով երեք տարում պիտի վերանորոգեին, տասը տարի անցավ, նոր միայն մի թեթև վերանորոգել են, բայց էլի վիճակը վատ է»: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, շատերի կարծիքով՝ ակումբի ղեկավարությունը պարզապես չէր ցանկանում, որ թիմը չեմպիոն դառնա։ Իսկ պատճառը հավանական է՝ թաքնված է ֆինանսների «հետևում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»