653 դիտում
14:44 13-05-2014
Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան:
Քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ-չեխական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Եվրամիության շրջանակներում համագործակցությունը ակտիվորեն են զարգանում, ինչը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցով:
Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին և 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրին՝ ԱԺ փոխնախագահը Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ այս ողբերգական իրադարձությունների մասին պետական մակարդակով բարձրաձայնելն ու հիշատակելը պայմանավորված չէ միայն ազգային ցավով: Ըստ նրա՝ քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռևս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը: Էդուարդ Շարմազանովը չեխ խորհրդարանականներին առաջարկեց Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաև Չեխիայի խորհրդարանում, ինչը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր քայլ է:
Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների վերելքի համար և պատրաստակամություն հայտնեց՝ անելու հնարավորինս, որ երկու երկրների միջև կապերն էլ ավելի զարգանան: Նա տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ ամեն ինչ պետք է անել նման սարսափելի իրադարձությունները կանխելու համար:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
14:36 23-08-2014
Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ. ֆոտոշարք
1022 դիտում
12:49 13-09-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց բելառուս իր գործընկերոջը
1063 դիտում
13:13 25-09-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի հոգևոր առաջնորդի հետ
Այս բաժնից
523 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
649 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր