4,9 մագնիտուդ երկրաշարժ՝ Տոկիոյում
Ճապոնիայի մայրաքաղաքի արվարձանային մասում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Հիպոկենտրոնը գտնվել է 80 կմ խորության վրա դեպի Տիբա պրեֆեկտուրա։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Տուժածների, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն հաղորդվել։