211652_close_icon
views-count862 դիտում article-date 11:09 08-02-2014

Տոկիոյում ձնաբքի հետևանքով խաթարվել է երթևեկությունը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում առատ ձյան տեղումները կաթվածահար են արել երթևեկությունը: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել տանը մնալ: Այս մասին հայտնում է BBC լրատվականը: Օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ հետաձգվել են, խաթարված է գնացքների երթևեկությունը: Տեղի ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, վատ եղանակների պատաճով ավելի քան 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր