8223 դիտում
10:19 13-05-2014
Բանակում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը ինքնասպան չի եղել
Մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանը Դավիթաշենից էր: Նա շատ համեստ եւ կենսուրախ երիտասարդ էր ու շատ էր սիրում կյանքը, հետեւաբար ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր ինքասպան լինել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարեւանները: Միաժամանակ ավելացրին, որ նա զորամասում հրամանատարության հետ վերջին օրերին բենզինի գումարի հետ կապված խնդիր է ունեցել:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից էլ տեղեկացանք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
2995 դիտում
08:50 13-05-2014
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել․ Ժողովուրդ
17115 դիտում
14:16 14-05-2014
Բանակում հրազենային վիրավորումից մահացած Ներսեսին սպանել են 200 հազար դրամի պատճառով
27442 դիտում
11:54 28-02-2015
Նոր մանրամասներ երեկ բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտի մասին. նա Երևանից էր
Այս բաժնից
739 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին