211652_close_icon
views-count13852 դիտում article-date 11:44 05-12-2014

ԼՂՀ-ում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Արթուրի ընկերներն ու հարազատները չեն ցանկանում հավատալ դաժան իրականությանը

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երեկ հակառակորդի հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Արթուր Մարգարյանը գյումրեցի էր եւ ընտանիքի փոքր որդին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի Պուշկինի անվան 6-րդ դպրոցի տնօրեն Արտաշես Սարգսյանը: Նա նշեց, որ Արթուրը սովորում էր Գյումրիի տնտեսագիտական համալսարանում եւ ամենառաջադեմ սաներից էր, ով բազմաթիվ մրցումների է մասնակցել եւ բարձր պահել համալսարանի պատիվը: Միաժամանակ ավելացրեց, որ չափից շատ նվիրված էր ընկերներին, հետեւաբար, այդ լուրը լսելով, ոչ ոք չի ցանկանում հավատալ դաժան իրականությանը: Տնօրենի խոսքով՝ Արթուրի ծնողները եւս շատ հարգված մարդիկ են եւ իրենց աշխատանքով ամեն ինչ անում են, որպեսզի իրենց զավակները ոչ մի բանից հետ չմնան: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր