211652_close_icon
views-count13216 դիտում article-date 21:32 12-05-2014

Պատգամավորը չի բացառում, որ որդին ներկա գտնված լինի «Բելաջիո» ռեստորանի հայտնի ծեծկռտուքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b] SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով, մայիսի 8-ին «Բելաջիո» ռեստրանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի մեծ որդին, ով աշխատում է դատախազությունում: Սակայն նա եղել է, ոչ թե ծեծկռտուքի մասնակից, այլ այն կանխողներից մեկը: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Արտաշես Գեղամյանը ասաց, որ որդին իսկապես աշխատում է դատախազության համակարգում եւ հնարավոր է, որ աշխատանքի բերումով ներկա գտնված լինի միջադեպին: Միաժամանակ ավելացրեց, որ իրեն այդ մասին ոչինչ չի ասել, հետեւաբար չի կարող հստակ, որեւէ բան ասել: «Ես երկու որդի ունեմ թու, թու, թու, աչքով չտամ, երկուսն էլ շատ լուրջ, բարեկիրթ անձիք են: Հնարավոր է դատախազությունից կանչ եղած լինի եւ մեծ որդիս գնացած լինի վերահսկելու, թե ինչ է կատարվում այնտեղ: Իսկ կրտսեր որդիս Լոնդոնում Մետրոպոլիտեն համալսարանը ավարտած գիտական մեծ նախասիրություններ ունեցող անձնավորություն է: Նա շատ հեռու է նման բաներից»,- ասաց Արտաշես Գեղամյանը: Նա հիշեց նաեւ, որ այդ օրերին չորս օրով Հացավան գյուղում են եղել ընտանիքով եւ վայելել են Արարատի եւ Գեղամա լեռների տեսարանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13622/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մայիսի 8-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում: 2-րդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջև: Բարեբախտաբար ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվորեն էին ժամանել նշված վայր: Ոստիկանների գործողությունները տեղում ղեկավարել էր ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը, տեղում էին նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Արտակ Պողոսյանը և Մարաշի բաժանմունքի պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել էին, որ եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, ապա ուրախությունը վերածվելու էր սգի: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մեծ թվով «կոկոնները» տաքացրած անձինք բերման էին ենթարկվել ոստիկանություն և, ըստ նախնական տեղեկությունների՝ ծեծկռտուքի հետևանքով կաին նաև վիրավորներ: Ավելի ուշ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/13701/]հայտնել էր[/url], որ ոստիկանություն էին տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 46-ամյա Մայիս Երեմյանը, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ 28-ամյա Խաչիկ Շահինյանը, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ 40-ամյա Գրիգոր Շահինյանը, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սամսոն ՈՒզունյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա Հարութ Հակոբյանը, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ 28-ամյա Արեգ Բալասանյանը, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ 32-ամյա Արամ Բրուտյանը, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Գալուստ Պետրոսյանը, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ 34-ամյա Գագիկ Ասլանյանը, և Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ 40-ամյա Արթուր Վարդանյանը: Նշված անձանցից Մ. Երմյանն ու Ա. Վարդանյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր