13251 դիտում
13:03 08-09-2014
Ավտովթար «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ. Toyota-ն բախվել է ժայռե բլուրին. բժիշկները պայքարում են տնօրենի և նրա եղբոր կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Այգեստան 11 փողոցի բնակիչ, 32-ամյա Գագիկ Խաչատրյանը, վարելով Toyota Camry մակնիշի 64 DO 444 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում բախվել է «Բելաջիո» ռեստորանային համալիրին կից գտնվող կամրջի հենասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հենասյանը բախվելուց հետո այն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մուտք գործել նշված համալիրի ավտոկանգառ և բախվել ժայռե բլուրին:
Վթարի հետևանքով վարորդ Գ. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ Այգեստան 11 փողոցի բնակիչ, 28-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ Գ. և Է. Խաչատրյանները եղբայրներ են, իսկ Գ. Խաչատրյանն աշխոտւմ է «Սեգաֆաստ» ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+