Թաիլանդում շղթայական պայթյուններ են գրանցվել
Թաիլանդի հարավային Յալա և Նարաթհավաթ նահանգներում այս գիշեր թվով 13 պայթյուններ են որոտացել, որոնց արդյունքում գրանցվել է 1 զոհ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
Հարձակման թիրախ են դարձել խանութներն ու դպրոցները։ Դրանցից շատերում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, խաթարվել է էլեկտրասնուցումը։
Ըստ իրավապահների վարկածի՝ պայթյունի պատասխանատուները անջատողականներն են, ովքեր ձգտում են առանձնացնել երկրի հարավային հատվածը։