Շղթայական պայթյուններ՝ Թաիլանդում․ տուժել է 4 մարդ
Թաիլանդի մի շարք գավառներում, այդ թվում Բանգկոկում այսօր գիշեր պայթյուններ են գրանցվել, որոնց արդյունքում 4 մարդ վիրավոր է, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Հյուսիսում գտնվող Չիանգմայ գավառում՝ բենզալցակայանի մոտակայքում 3 պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով 4 մարդ վիրավոր է։
Չոնբուրի գավառի հակակառավարական ցուցարարների ճամբարի մոտ 2 նռնակի պայթյուն է գրանցվել, որի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Ըստ իրավապահների տվյալների, Բանգկոկի հյուսիսային ծայրամասում ավտոմեքենայի պայթյուն է իրականացվել։