Խոշոր ավտովթար՝ Թաիլանդում․ գրանցվել է 27 զոհ
Թաիլանդի հյուսիսային մասում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետևանքով մահացել է ավելի քան 27 մարդ, ևս 22֊ը վիրավոր է։ Այս մասին հատնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
ՃՏՊ֊ը գրանցվել է Թաք նահանգում։ Նախնական տվյալների համաձայն, պետծառայության աշխատակիցներ տեղափոխող ավտոբուսի արգելակները ճանապարհի լեռնային հատվածում խափանվել են։