1741 դիտում
21:56 11-05-2014
Որտե՞ղ է Հեֆերնը դիտել Եվրատեսիլն ու ի՞նչ առաջարկ ունի Արամ MP3-ին. տեսանյութ
Ջոն Հեֆերնը մի քանի ժամ է քնել, արթնացել ու շտապել միջոցառման: Ամբողջ գիշեր հետևել է եվրատեսիլյան կրքերին: Մրցույթը թեժ էր, հայերի արձագանքը` նույնպես: Հայաստանում ԱՄՆ դեսպանը Եվրոպայի գլխավոր շոուն դիտում էր փաբում: Չի կարող ասել, թե ինչու հաղթեց Կոնչիտան, որոշել է՝ Արամ MP3-ին վերադառնա, համատեղ ծրագրեր կիրականացնեն:
Դեսպանն այսօր ներկա է եղել Ասմունքի 4-րդ համազգային մրցույթին, որին մասնակցում է 7-12-րդ դասարանում սովորող 74 աշակերտ: Միջոցառումը նախաձեռնել է ԱՄՆ խաղաղության կորպուսը: 800 կամավորներ շրջել են մարզերում, հեռավոր համայնքներում, լսել աշակերտներին, լավագույններին էլ բերել են մայրաքաղաք: Նպատակը մշակութային կապն է հայերի ու ամերիկացիների միջև: Մրցույթն օգնում է ճանաչել արևմտյան գրողներին ու կարդալ նրանց գործերը և հաղորդակցվել անգլերեն:
Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է Հրազդանում ու դարձել ավանդական: 4-րդ տարին անցկացվող մրցույթի հաղթողները կստանան ժամանակակից գրականության ժողովածու և պատվոգրեր: Հաջորդ հանդիպումը 2015-ի գարնանն է:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27687]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4923 դիտում
12:05 22-03-2014
Aram MP3-ի՝ եվրատեսիլյան «Not Alone» երգը YouTube-ում արդեն 1 միլիոնից ավելի մարդ է դիտել
2929 դիտում
22:13 10-05-2014
Արամ, ամեն ինչ կարամ. Կարգին Հայկոն՝ Արամ MP3-ի մասին
3054 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
Այս բաժնից
1267 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4732 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած