Թբիլիսիում շների գեղեցկության մրցույթ է անցկացվում. տեսանյութ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շների Միջազգային ցուցադրում է անցկացվում: Ցուցադրմանը մասնակցում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից:
Շներին գնահատման համար Պորտուգալիայից և Մալազիայից մասնագետներ են հրավիրվել:
Ինչպես հայտնում են վրացական Պալիտրա կայքի զրուցակիցները, գնահատվում է շների գեղեցկությունը, ճկունությունը և խելացիությունը:



