Լուգանսկում հանրաքվեի մասնակցության թիվը կազմում է ավելի քան 75 տոկոս
Լուգանսկում կարգավիճակի մասին հանրաքվեի մասնակցության թիվը տեղի ժամանակով ժամը 14:00-ին կազմում է ավելի քան 75 տոկոս, հաղորդում է «Ռիա Նովոստին» հղում անելով Հարավ-արևելքի բանակի մամլո խոսնակ Վասիլիյ Նիկիտինին:
Նրա խոսքերով, չնայած դժվարին իրադրությանը մի քանի մարզերում, քվեարկությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 11-ին տեղի ժամանակով ժամը 08:00-ին մեկնարկել էր Լուգանսկի և Դոնեցկի մարզերի ինքնորոշման հանրաքվեն:


