211652_close_icon

Դոնեցկում ֆեդերալիզացման կողմնակիցները կհանդիպեն ԵԱՀԿ առաքելության անդամների հետ

views-count1238 դիտում article-date 15:15 22-04-2014
Դոնեցկում Դոնբասի ֆեդերալիզացման կողմնակիցները հանդիպում կունենան ԵԱՀԿ դիտորդների հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ֆեդերալիզացման կողմնակիցներին մոտ կանգնած աղբյուրին։ Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը նախատեսված է այսօր ժամը 15․00֊ին՝ Դոնեցկի «Վիկտորիա» հյուրանոցում։ Ըստ նախնական տվյալների, հանդիպմանը կարող են մասնակցել Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր