Ֆեդերալիզացման կողմնակիցները Լուգանսկը հռչակել են «ժողովրդական հանրապետություն»
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ֆեդերալիզացման կողմնակիցները կիրակի տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել են «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ստեղծման մասին: Այս մասին հայտնում է «Свобода» ռադիոկայանը։
Լուգանսկում օրեր առաջ ստեղծվել էր երկրի հարավ-արևելքի միասնական շտաբ՝ մյուս շրջանների շտաբների աշխատանքները համակարգելու համար։ Ֆեդերալիզացման կողմնակիցները Կիևի իշխանություններին վերջնագիր են ներկայացրել:
Նրանք պահանջում են համաներել Ուկրաինայի արևելքի բողոքական շարժման բոլոր մասնակիցներին, ռուսերենը ճանաչել որպես պետական լեզու, նաև տարածաշրջանի ինքնորոշման հարցով հանրաքվե անցկացնել:
Մինչ ապրիլի 29-ը նրանց պահանջները չկատարելու դեպքում նրանք խոստանում են անցնել ակտիվ գործողությունների: