Խարկովում Ուկրաինայի ֆեդերալիզացման կողմնակիցները ցույց են անցկացնում
Խարկովի կենտրոնում գտնվող Անկախության հրապարակում Ուկրաինայի ֆեդերալիզացման կողմնակիցները ցույց են անցկացնում։ Այս մասին հայտնում է «Сегодня.ua»֊ն։
Նշվում է, որ ներկայումս հրապարակում շուրջ 200 ցուցարար է գտնվում։ Ակտիվիստների ձեռքերում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և ԽՍՀՄ֊ի պետական դրոշներն են։
Ցույցի անցկացման տարածքը մոտ 200 ոստիկան է հսկում՝ շղթայելով դեպի հրապարակ մուտքը։
Հաղորդվում է նաև, որ մոտակա մետրոյի կայանները փակ են, Սումսկայա փողոցը շրջափակված է։