ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի ձերբակալության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը հերքեց մի քանի օր մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Ա. Հակոբյանը ձերբակալվել է և ներկա պահին գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի՝ ԱԱԾ աղբյուրները նշեցին, որ ժամանակն է, որպեսզի արդեն լրատվական դաշտում կայուն ընթերցող ունեցող մամուլը «թարգի» «պալատական» խարդավանքներ հրապարակելը, ինչը, առաջին հերթին, վնասում է հենց հեղինակավոր լրատվամիջոցին: