2965 դիտում
09:48 20-10-2016
Վարդան Այվազյանը հերքում է իր ու վարչապետի միջև տարաձայնությունների մասին լուրերը.«168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Իմ ցանկությունն է, որ մեր երկրի կառավարությունը հաջողված լինի, որովհետև կառավարության գործունեությունն ամեն դեպքում ազդում է բոլորի վրա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ բախում է եղել Կարեն Կարապետյանի և Վարդան Այվազյանի միջև, մասնավորապես՝ գազի գնի հետ կապված։
Մեր ճշտող հարցին, թե ուրեմն ոչ մի հակամարտություն չկա՞, Վ. Այվազյանը պատասխանեց. «Իմ ու պարոն Կարապետյանի միջև՞։ Բայց ինչի՞ պետք է լինի, ի՞նչ է՝ ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես՝ ի՞ր բիզնեսի։ Բացարձակ։ Ես ասում եմ՝ ինչ-որ մեկը հարցը մի քիչ սխալ է հասկացել, կիսատ-պռատ ասել է, մյուսն էլ կիսատ-պռատ ըմբռնել ու գրել է։ Սենսացիա են ման գալիս։ Եթե մեր մեջ հակամարտության խնդիր լիներ, ո՞նց կարող է պատահի՝ նորից իրար հետ մի ժամ քննարկենք»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
16:12 02-09-2014
Մաքսային միության երկրների միջև տարաձայնությունների մասին խոսք լինել չի կարող. Լավրով
3730 դիտում
22:15 09-01-2022
Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների քաղաքական կարգավորման հնարավորության մասին
Այս բաժնից
1069 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1693 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»