Տարոն Մարգարյանը հերքում է իր ու վարչապետի լարված հարաբերությունների մասին լուրերը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Բոլոր նման խոսակցություններ վարողները չարախոսներ են, իմ ու Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում, և ոչ միայն քաղաքապետ-վարչապետ, այլ նաև անձնական հարաբերությունները լավ են»,- այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր հարցին, թե լարվե՞լ են հարաբերությունները իր ու վարչապետի միջև:
Մարգարյանը հիշեց նաև, որ ընտանիքներով էլ են մոտ արդեն 10-15 տարի: Նաև հերքեց մամուլի այն հրապարակումները, որ իր մեքենան կառավարության բակից հանել են: Նախօրեին մամուլում գրվել էր, որ մի 10 օր առաջ քաղաքապետին զրկել են իր մեքենան կառավարության բակում կանգնեցնելու արտոնյալ իրավունքից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։