211652_close_icon
views-count2165 դիտում article-date 14:21 08-05-2014

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը

Այս գիշեր ԱՄՆ- Լոս Անջելես քաղաքում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է վաղամեռիկ սիրելի ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ Հրահատ Գեւորգյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է նրանց ընտանիքի մտերիմ Արայիկ Մանուկյանը: «Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ: Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին, 55 տարեկան հասակում:

Նմանատիպ նյութեր