211652_close_icon
views-count6779 դիտում article-date 11:27 08-05-2014

Խոշոր ավտովթար՝ Արմավիր-Գյումրի ճանապարհին. վրացական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի Ամիրան Պարտելաձեն, վարելով Mercedes մակնիշի FEF 556 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Քարակերտ գյուղի վարչական տարածքում շրջադարձի ժամանակ կողաշրջվել է: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղացիները: Կողաշրջման հետևանքով ավտոմեքենայից դիզվառելիքի արտահոսք է սկսվել: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներ Արթուր Ավդալյանի և Արման Բաղդասարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է տախտակներով և լամինատներով: Փաստի առթիվ քննիչ Վ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր