211652_close_icon
views-count13131 դիտում article-date 18:05 04-04-2024

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրի-Աշոցք ճանապարհին վրացական համարանիշերով «Renault» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում «Renault» մակնիշի բեռնատարը Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վաորրդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ազգությամբ վրացի է:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր