Նովոսիբիրսկի մարզում պայթյուն է գրանցվել
                        Նովոսիբիրսկի մարզի Իսկիտիմա քաղաքի արհեստական մանրաթելերի գործարանի արտադրամասում պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել 2 զոհ, հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ֊ը։
«Փլատակներից դուրդ են բերվել զոհվածների 2 մարմիններ։ 3֊րդ տուժածի որոնման աշխատանքներ են տարվում»,֊ RIA Novosti֊ին հայտնել են գերատեսչությունում։
Պայթյունը որոտացել է թիվ 8 արտադրամասում։
Դեպքի վայրում փրկարարներ և արտակարգ իրավիճակների ստորաբաժանումներ են աշխատում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

