211652_close_icon
views-count2146 դիտում article-date 16:54 05-08-2020

«Մերձավոր Արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված․ Աննա Հակոբյանը՝ Լիբանանի նախագահի տիկնոջը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 5-ին ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին, հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը: «Մեծարգո տիկին Աուն, Սիրելի Նադյա Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին: Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար: Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք: Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին: Հավատացած եմ, որ «Մերձավոր Արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված: Ջերմորեն և բարեկամաբար՝ Աննա Հակոբյան»,- նշված է հեռագրում:

Նմանատիպ նյութեր