«Արսենալ»-ը 28 մլն ֆունտ է առաջարկում Խավի Մարտինեսի համար
«Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը հայտնվել է «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Իսպանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար լոնդոնյան ակումբը մտադիր է վճարել 28 մլն ֆունտ, հայտնում է Daily Star-ը: Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ կիսապաշտպանը «Բավարիա»-ում դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ զրկված է մշտական խաղային պրակտիկայից:
Հիշեցնենք, որ Մարտինեսը 2012 թվականին «Ատլետիկ»-ից` «Բավարիա» էր տեղափոխվել 40 մլն եվրոյի դիմաց: