211652_close_icon

Սիրիացի ապստամբներն ամբողջովին լքել են Հոմս քաղաքը

views-count2442 դիտում article-date 11:31 22-05-2017
Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ կառավարական ուժերը 2011 թվականին պատերազմից սկսվելուց առաջին անգամ ամբողջովին վերահսկողություն են սահմանել Հոմս քաղաքի նկատմամբ, հաղորդում է BBC-ն։ Համանուն՝ Հոմս նահանգի ղեկավար Թալյալ Բարզիի խոսքով՝ Հոմս քաղաքում չի մնացել ոչ զենք, ոչ էլ գրոհային, քանիոր ռուսական զինվորականության մանսակցությամբ իրականացվել է ապստամբների ամբողջական տարհանում։ Նրանց թույլ է տրվել ազատ հեռանալ քաղաքից, ինչից հետո քաաղքի բնակիչները կարողացել են ազատ դուրս գալ փողոցներ։ Սպասվում է, որ Հոմսից հեռացած ապստամբները կուղևորվեն երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգ, որը վերահսկվում է ընդդիմության կողմից։

Նմանատիպ նյութեր