Աբխազիայի նախագահը հոսպիտալացվել է
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հոսպիտալացվել է հիպերտոնիկ հիվանդության ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է աբխազական «АпсныПресс» լրատվամիջոցը։
Ըստ գործակալության տվյալների՝ նախօրեին Անկվաբն իրեն վատ է զգացել հասարակայնության և «Ամցախարա» կուսակցության անդամների հետ տևական հանդիպման ընթացքում։ Շտապ օգնության բրիգադը կարգավորել է նախագահի մոտ գրանցված զարկերակային բարձր ճնշումը։
Երեկոյան մոտ ժամը 9․00֊ին նախագահն իր ոտքով ժամանել է Սուխումիի 2֊րդ քաղաքային հիվանդանոց և հոսպիտալացվել։ Նրա մոտ ախտորոշվել է «հիպերտոնիկ ճգնաժամ»։
Ներկայումս նրա առողջական վիճակը կայուն է գնահատվում։


