Աբխազիայի նախագահը գտնվում է ռուսական ռազմական բազայում
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը գտնվում է Գուդաուտի ռուսական ռազմական բազայում, հայտարարել է հանրապետության վարչապետ Լեոնիդ Լակերբայան:
Բացի այդ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկրի ուժային ծառայությունները չեն հրաժարվում համագործակցել իշխանությունների հետ:
«Անհանգիստ գիշեր էր, երբ կար վտանգ, որ կգրավեն ՆԳՆ և ԱԱԾ շենքերը, սակայն դրանից կարողացանք խուսափել»,- պարզաբանել է նա, նշելով, որ ընդդիմության կողմից Սուխումիում գրաված շենքը չեն պատրաստվում մաքրել, քանի որ դա հարցի երակարաժամկետ լուծում չի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի խորհրդարանը որոշում էր ընդունել, որով երկրի նախագահին դիմել էին հրաժարականի առաջարկով: