«Աշտարակ-Կաթ»-ը պաշտոնապես հերքում է լուծարման մասին տեղեկությունը
Ի պատասխան ԶԼՄ-ներով շրջանառվող լուրերի՝ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի լուծարման մասին լուրերն ապատեղեկատվություն են, չունեն որևէ հիմք և չեն համապատասխանում իրականությանը: «Աշտարակ-Կաթ» բրենդն անփոփոխ է, և որևէ բանակցություններ չեն տարվել բրենդի փոփոխության վերաբերյալ:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը իր սպառողներին հայտնում է, որ շարունակում է և շարունակելու է իր բնականոն աշխատանքը՝ ամեն օր կաթնամթերք մատակարարելով Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը: Նշենք նաև, որ ներկայումս ընկերությունը աշխատանքներ է տանում ինչպես արտադրատեսականու, այնպես էլ՝ սպառման և արտահանման ծավալները ընդլայնելու համար: Մեր սպառողներին էլ հավաստիացնում ենք, որ էլ ավելի կբարելավենք մեր արտադրանքի որակը և էլ ավելի պատասխանատվությամբ կմոտենանք մեր աշխատանքին:
[b]«Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայություն
[/b]