1684 դիտում
11:14 07-05-2014
Հրանուշ Հակոբյանը վախենո՞ւմ է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբեւէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար: Մեր տեղեկություններով` նախարարը հայտարարել է, որ վտանգավոր է այնտեղ գնալը ու «հեռվից» է միայն տեղեկանում, թե ինչ է կատարվում եւ վերջ: Ըստ նախարարի` այդպես ավելի անվտանգ է իր համար: «Ժողովուրդ»-ը փորձեց սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանից պարզել, թե երբ է նախարարը վերջին անգամ եղել Սիրիայում:
«Նախարարը Սիրիայում եղել է 2011 թվականի վերջին եւ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո, քաղաքական առումով նախարարը արդեն մեխանիկորեն չի գտնվել Սիրիայում, չի մեկնել Սիրիա: Ու դրանից բացի, թե այնտեղի հայ համայնքի և այստեղի՝ ՀՀ պետության կողմից նախարարի այնտեղ լինելը նպատակահարմար չի համարվել, զուտ քաղաքական առումով»,- մեզ հետ զրույցում ասաց մամլո խոսնակը` հաստատելով մեր տեղեկությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
07:13 14-10-2023
Արցախի նախարարներն ու պատգամավորները վախենո՞ւմ են Ալիևից. ինչու չեն աշխատում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1696 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»