Հայտնի է ՀՀԿ 15-րդ համագումարի օրը
Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը տեղի կունենա մայիսի 24-ին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ՀՀԿ խմբակցությունից:
Համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի ընթացքում էլ ընտրվելու է վարչության կազմը եւ կուսակցության նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ նախորդ համագումարը տեղի է ունեցել 2012թ-ին: