211652_close_icon
views-count1561 դիտում article-date 19:29 05-05-2014

Օդեսայում Արհմիությունների տանը մահացել է 116 մարդ

Օդեսայի Արհմիությունների տանը մայիսի 2-ին մահացել է 116 մարդ, հաղորդում է РИА «Новости»-ին հղում անելով Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորին: Նրա կարծիքով կիևյան իշխանությունները թաքցնում են մահացած «ատիմայդանի» ակտիվիստների տվյալները: «Մեր տվյալներով Արհմիությունների տանը սպանվել է 116 մարդ: Ոճ թե մահացած, այլ հենց սպանվածներ: Խոսքերը՝ այրվել են, կամ խեղդվել են մենք չենք քննարկում, որովհետև հայտնաբերված դիերի մեջ կան կրակոցներից մահացածներ»,- ասել է մարզային պատգամավոր Վադիմ Սավենկոն: Պատգամավորը հայտարարել է, որ մահացածների մեծ մասի մարմինների վրա կան այրվածքներ կրծքի և գլխի հատվածներում:

Նմանատիպ նյութեր