Վիտալի Բալասանյանը խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձ կատարողներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել:
Եվ նրանցից յուրաքանչյուրը որոշ չափով արդեն քարոզչություն է սկսել՝ իր շուրջը համախմբելով մարդկանց: Օրինակ` երեկ Վիտալի Բալասանյանը դիմել է նախագահին իր դեմ մահափորձ կատարողներին ներում տալու խնդրանքով: Արցախում, շատերի կարծիքով, Բալասանյանի այս քայլն իրականում նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում, երբ փորձում է ընտրություններից առաջ մարդասիրական քայլեր անել:
Հիշեցնենք, որ Բալասանյանի դեմ մահափորձ էր իրականացվել 2013թ. դեկտեմբերի 29-ին: Մահափորձ կատարելու համար դատապարտվել էին Արա Ավետյանն ու Սերգեյ Հարությունյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]