211652_close_icon
views-count1567 դիտում article-date 15:41 05-05-2014

Երևանի որոշ հատվածներում 1 օրով գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 6-ի ժամը 9:00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 20:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի, Լուսավորչի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպաողների գազամատակարարումը: Մայիսի 6-ի ժամը 9:00-ից մինչև մայիսի 8-ի ժամը 19:00-ն դադարեցվելու է Զաքյան փողոցի թիվ 1, 3, 5, Ամիրյան փողոցի թիվ 3, 5, 5ա, Խորհուրդների փողոցի թիվ 13/1, 19 բազմաբնակարան շենքերի, «Արմենիա» հյուրանոցի, «Շիրակ» հյուրանոցի, Հ.Պարոնյանի անվան թատրոնի, ՀՀ Դատախազության, ՀՀ Փաստաբանների պալատի, Վճռաբեկ դատարանի, «Սեփականատեր Հակոբ Հակոբյան», «Մարաքեշ» ՍՊԸ, «Փերի» ՍՊԸ, «Մուշ» ԱԼՄ» ՍՊԸ, «Ֆոնդեքս կոմերցիալ» ՍՊԸ, «Շուկա» ՍՊԸ, «Գոհարիկ» ՍՊԸ հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր